Սպորտ

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

2 րոպեի ընթերցում

Ծանրամարտի ազգային հավաքականի բաց մարզումը
Ծանրամարտի ազգային հավաքականի բաց մարզումը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի համար առաջիկա աշխարհի առաջնությունն առանձնակի կարևորություն ունի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային հաջորդ մրցաշարերում մրցակցային ելույթներ ունենալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի հավաքականի բաց մարզման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ծանրամարտի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: 

«Մեր հիմնական խնդիրն է աշխարհի առաջնությանն այնպես մասնակցելը, որ լավ մեկնարկ լինի վարկանիշային մրցաշարերի համար. պետք է երկամարտի լավ կիլոգրամներ հավաքենք: Սա առաջին վարկանիշային մրցաշարն է Օլիմպիական խաղերի համար: Եթե լավ մասնակցեն մեր աղջիկները, հնարավոր է՝ մեդալ էլ ունենանք»,- շեշտեց Ներսիսյանը:

Աշխարհի 2026 թվականի առաջնությունում հանդես կգան՝ 65 կգ՝ Գառնիկ Չոլաքյանը, 75 կգ՝ Գոռ Սահակյանը, Տիգրան Կարապետյանը, 85 կգ՝ Ռաֆիկ Հարությունյանը, Մարտին Պողոսյանը, 95 կգ՝ Դավիթ Հովհաննիսյանը, 110 կգ՝ Գարիկ Կարապետյանը, +110 կգ՝ Վարազդատ Լալայանը, 57 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյանը, 77 կգ՝ Ալինա Սուքիասյանը, 86 կգ՝ Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը։ Այս տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում: Այն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում