Գրքի երևանյան փառատոնը մարդկանց կհամախմբի մեկ գաղափարի շուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գրողներին և առհասարակ գրքի երկրպագուներին նոյեմբերի 24-26-ը իր շուրջ կհամախմբի Գրքի երևանյան փառատոնը:

«Գրողները կարող են իրենց ստեղծագործությունները ներկայացնել հանրությանը: Այդ նպատակով անցկացվել է մրցույթ: Թափանցիկ քվեարկության արդյունքում փառատոնին կհայտարարվեն հաղթողների անունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նա հավելեց, որ հույս ունի` հետագայում փառատոնը կընդգրկի նաև ՀՀ մարզերը, այնուհետև կդառնա միջազգային:

Մրցույթն անցկացվել է չորս ուղղությամբ՝ արձակ, չափածո, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն: Մրցույթին մասնակցելու համար կա մի նախապայման. ներկայացված ստեղծագործությունները նախկինում պետք է հրատարակված չլինեն: Հաղթողները կլինեն ութը: Չորսը կզբաղեցնեն առաջին հորիզոնականները՝ ստանալով 500 000-ական դրամ, և ևս չորսը կգրավեն երկրորդ հորիզոնականները՝ արժանանալով 300 000-ական դրամների: Գումարը չի հանձնվի անձամբ գրողներին: Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակչություններին, որոնց գրողները կվստահեն իրենց գրքի հրատարակման իրավունքը: Այնուհետև գրողները հրատարակչությունների հետ կկնքեն պայմանագրեր և փառատոնի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, լույս կընծայեն իրենց գրքերը:

Մրցույթի հանձնաժողովի անդամների անունները գաղտնի են: Հանձնախմբից գաղտնի են պահվում նաև մասնակից գրողների անունները. գործերն անանուն են գնահատվում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են գրականության ոլորտի արժանի ներկայացուցիչներ:

Փառատոնի և մրցույթի առանձնահատկությունն այն է, որ չկա տարիքային սահմանափակում. կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Պետպատվերի և պետաջակցության ծրագրերով, որ շարունակում է իրականացնել ՀՀ մշակույթի նախարարությունը (ինչպես արդեն նշվեց, այս ծրագրերով հայ ժամանակակից գրականություն այլևս չի հրատարակվելու), հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք՝ հրատարակչությունները: Իսկ փառատոնը հենց գրողին է հնարավորություն տալիս ներկայանալ, հաղթել և հետո միայն ընտրել իր հրատարակչին։

Հանձնաժողովը կունենա 60, իսկ ազատ ընթերցողները՝ 40 տոկոս ձայնի իրավունք: Վերջիններն արդեն գրանցվել են «Yerevan book fest»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հեղինակները փառատոնի օրերին կմասնակցեն նաև ընթերցումների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների: Կքննարկվեն Հայաստանում գրական գործակալների հետ աշխատելու կարևորության, հրատարակիչների հետ ճիշտ համագործակցության, ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով աջակցություն ստանալու և երկրի սահմաններից դուրս թարգմանվել-հրատարակվելու հետ կապված մի շարք հարցեր։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում