Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-22 ինքնաթիռը Ֆարս նահանգում անցկացվող զորավարժությունների ընթացքում կործանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը:

Կործանիչի ընկնելու պատճառները դեռևս հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ օդաչուն զոհվել է:

Հայերեն English Русский