Իրան

Իրանի հարցով հանդիպումը մի քանի երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի կունենա օգոստոսի 30-ին. DPA

1 րոպեի ընթերցում

Իրանի հարցով հանդիպումը մի քանի երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի կունենա օգոստոսի 30-ին. DPA

 Ստամբուլում օգոստոսի 30-ին կկայանա Իրանի վերաբերյալ հանդիպում, որին կմասնակցեն ԵՄ-ի եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին

Գերմանական և թուրքական կողմերը նախաձեռնել են բանակցությունները։ Նախարարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովման ուղիները և տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Մասնակից երկրները ակնկալում են, որ հանդիպումը ԱՄՆ-ին ազդանշան կտա Իրանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին։

Գործակալությունը հայտնում է, որ օրակարգում կլինեն նաև Սև ծովում ստեղծված իրավիճակը և ուկրաինական հացահատիկի արտահանումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում