Իրան

Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը

1 րոպեի ընթերցում

Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը քննարկել է  Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կատարի արտաքին գործերի նախարարությունը:

«Հանդիպմանը նաև քննարկվել են ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում են առաջարկվող փուլ առ փուլ քայլերին, որոնք ներառում են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի համատեղ ստեղծումը, ինչպես նաև նեղուցում ականազերծման համատեղ նախագիծը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերն ընդգծել են «լարվածության թուլացման և երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման դիվանագիտական ​​ջանքերի շարունակման կարևորությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում