Քաղաքականություն

Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ. Նալբանդյանը պատասխանել է Իսրայելի ռազմական արտահանումների մասին հարցին

1 րոպեի ընթերցում

 Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ. Նալբանդյանը պատասխանել է Իսրայելի ռազմական արտահանումների մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ, և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների: Իսրայելական ITV24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով հարցին, թե որոնք են Հայաստանի համար սպասելիքները Իսրայելիցռազմականօգնությանկամռազմական արտահանումներիառումով:

«Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է նախարարը:

Ճշտող հարցին, թե այդ հարցի շուրջ ինչպիսի՞ն են Հայաստանի ակնկալիքները Իսրայելից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Ասացի այն, ինչ կարող էի ասել ձեզ: Մենք բաց և շատ դրական քննարկումներ ենք անցկացնում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում