1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուժկու փոթորիկը, անձրևները և ուժեղ քամին Բալկանները շոկի են ենթարկել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press-ը:
Տարածաշրջանում տիրող անոմալ եղանակային պայմաններից տուժել են հատկապես Խորվաթիան և Սերբիան:
Ուժեղ քամիներն ու կարկուտը վնասել է հազարավոր տներ՝ թողնելով առանց էլեկտրականության:
Օդերևութաբանները հայտնել են, որ տաք հոսանքները կվերադառնան այս շաբաթվա վերջում: