Թուրքիայի կողմից ռուսաստանյան զենքի գնումը ռազմական տեսանկյունից էական խնդիր չի լուծում. թուրքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան փորձում է Արեւմուտքի իր գործընկերներին ցույց տալ, որ միայնակ չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Թուրքիային C 400 «Թրիումֆ» զենիթահրթիռային համակարգի վաճառքի վերաբերյալ տարվող բանակցություններին, որոնք ըստ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ՝ արդեն վերջնական փուլում են:

Թուրքագետի խոսքով՝ այս հարցը դիտարկելիս պետք է նախեւառաջ առանձնացնել ռազմական եւ քաղաքական բաղադրիչները:

«Կարծում եմ՝ որքան էլ որ նշում են՝ գործարքը վերջնական փուլում է, այն դեռ որոշակի ժամանակահատված կպահանջի, որովհետեւ խնդիրներ դեռեւս կան, կողմերի միջեւ վերջնական համաձայնություն չի կայացել: Միգուցե Ռուսաստանն այդ համալիրները կվաճառի, բայց Թուրքիայի համար ռազմական տեսանկյունից դա էական խնդիր չի լուծում: Այն քանակությամբ, որով նախատեսվում է վաճառել, Թուրքիայի օդային տարածքի համար էական նշանակություն չի կարող ունենալ, եւ մյուս կողմից այդ համալիրները չեն կարող ինտեգրվել Թուրքիայի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ, որովհետեւ դրանք ռուսական համալիրներ են եւ տեխնիկական առումով խնդիրներ կարող են ի հայտ գալ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, գործում է միասնական ինտեգրացված հակաօդային պաշտպանության համակարգ, այսինքն՝ տեխնիկական առումով ինտեգրման խնդիր կա, եւ ակնհայտ է, որ դրանք առանձնացված են գործելու ՆԱՏՕ-ի համակարգից»,-ընդգծեց թուրքագետը:

Նրա խոսքով՝ առավելապես պետք է ուշադրություն դարձնել քաղաքական բաղադրիչի վրա, քանի որ ռազմական տեսանկյունից այն չի կարողանալու Թուրքիայի օդային տարածքի հուսալիությունն ապահովել:

«Քաղաքական առումով սա ձեռնտու է Թուրքիային, իսկ ռազմական տեսանկյունից որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ այսօր Թուրքիայի հեռահար հակաօդային պաշտպանության բաղադրիչն երկրի թույլ կողմերից է: Թուրքիան այսպես փորձում է ցույց տալ, որ այդուհանդերձ Ռուսաստանի հետ նման գործարքը հնարավոր է, եւ այն անշուշտ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, նաեւ ըստ իս՝ կձեւավորի որոշակի վստահության մթնոլորտ»,-եզրափակեց նա:

Հայերեն English Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են