Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՌԱ մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների ընտանիքների անդամներ։

Հանդիսավոր արարողության շրջանակում մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։