Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 10-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը՝ շնորհակալություն հայտնելով նրան Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման գործում ավանդի ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։