Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը Սևծովյան տարածաշրջան։
«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Կիևում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դեմ է Սև ծովում նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի նկատմամբ հարձակումներին, ինչպես նաև ցանկացած գործողության, որը վտանգում է խաղաղ բնակչության կյանքը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ չափազանց նպատակահարմար է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի շարունակությունը Ստամբուլի ձևաչափով՝ Թուրքիայի միջնորդությամբ։
Ֆիդանը հայտնել է նաև, որ Թուրքիան համաձայնել է ստանձնել Սև ծովում անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի ղեկավարումը։ Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ արդեն ձեռք է բերվել փոխըմբռնում դաշնակիցների հետ։