Իրան

Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տվյալներով՝ իրանական բանակը ոչնչացրել է առնվազն երկու ամերիկյան կործանիչ Հորդանանի ավիաբազայում։

«Այսօր առավոտյան, ի պատասխան ամերիկյան թշնամու կողմից երեկվա վայրագությունների, ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը սկսել են «Նասր-2» գործողության 20-րդ ալիքը և իրականացրել են Հորդանանի ամերիկյան «Ալ-Ազրաք» ավիաբազայի կործանիչ ինքնաթիռների անգարների և կայանատեղիի վրա ավերիչ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառումը՝ ամբողջությամբ ոչնչացնելով առնվազն երկու կործանիչ և երեք այլ ամերիկյան ինքնաթիռ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ հարձակումները Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էին։ Իրանի զինված ուժերը հակադարձել են՝ Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում