Ռազմական

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ զինված ուժերում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումները։

Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման, իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման միջոցառումների արդյունավետության շարունակական բարձրացման, ինչպես նաև զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում