Թևան Պողոսյանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առանձնապես ակնկալիք չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից որևէ ակնկալիք չունեն հայկական փորձագիտկան շրջանակները: Հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշեց որ որևէ ակնկալիք չկա այսօր Բրյուսելում սպասվող հանդիպումից: «Ակնկալիք կլինի, երբ լսենք, որ հանդիպում են Արցախի, Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Այդ ժամանակ կհասկանանք, որ խոսելու են հիմնախնդրի մասին: Իսկ այսօր կարող են մեկ անգամ ևս խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին: Իհարկե, բաց տեղեկատվական դաշտում կլինեն նաև դիվանագիտության փոխադարձ հարձակումներ: Իմ պատկերացմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շահերից կլինի այն, որ մեկ ավելի բարձր մակարդակի հանդիպում կազմակերպվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը` Թևան Պողոսյանը նշեց, որ այդ հայտարարությունները հիմնականում բխում են այդ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերից:

«Երբ մի կողմը կրակում է, հայտարարություն չկա, հենց մյուս կողմը պատասխանում է, նոր հայտարարություն են տարածում: Եվ որպես կանոն հայտարարության մեջ երկու երկրի անունն էլ նշվում է: Կարծում եմ, որ մենք պետք է ձայն բարձրացնենք այն մասին, որ այս հայտարարություններն ազդեցություն չեն ունենում իրավիճակի փոփոխության վրա: Միգուցե քայլեր ձեռնարկենք, որ գործի դրվի սանկցիաների կիրառման ինստիտուտը: Հակառակ դեպքում մի 15 տարի էլ այդպիսի հայտարարություններ կլսենք»,-հավելեց Թևան Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն ավարտում է Եվրոպայի պաշտպանությունը սուբսիդավորելու դարաշրջանը. Հեգսեթ

«Օրենքով գող»-ի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն

ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 30 միլիոն եվրոյի աջակցություն՝ էներգետիկ խոցելիությունը նվազեցնելու համար. Moldpres

«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բրիտանական բանակի պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է. Տիգրան Ավինյան

Ֆրանսիան ոտքի կկանգնի. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը՝ երկրի քաղաքական ճգնաժամի և ապագայի մասին