Քաղաքականություն

ԵԽԽՎ համազեկուցողները բացառել են ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

1 րոպեի ընթերցում

 ԵԽԽՎ համազեկուցողները բացառել են ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա), ինչպես նաև Ադրբեջանի համազեկուցողներ Ստեֆան Շենակը (Ավստրիա) և Սեզար Պրեդան (Ռումինիա) կոչ են արել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանք ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և հիշեցրել են Հայաստանին ու Ադրբեջանին իրենց պարտավորվածությունները՝ կարգավորելու տարաձայնությունները խաղաղ կերպով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում