Երևանում կայացավ հայտնի ռեփեր Թիմաթիի խոստացված համերգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռեփեր Թիմաթին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում հանդես եկավ անվճար համերգային ծրագրով, որին երկրպագուները շատ էին սպասել:

«Բարև Երևան: Շատ եմ սպասել այս համերգին, ուրախ եմ, որ այստեղ եք: Երեկոն թեժ է լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպես երաժշտասերներին ողջունեց ռեփերը: Նա հավելեց, որ իրեն ոգևորում է այն փաստը, որ չնայած Մարզահամերգային համալիրում չկայացած համերգին՝ երկրպագուներն իր կողքին են:

Հրապարակը լի էր երկրպագուների հոծ բազմությամբ, որոնք ռեփերի հետ հավասար կատարում էին նրա երգերի մեղեդային հատվածները:

Նրանցից շատերը նշեցին, որ անհամբերությամբ են սպասել իրենց սիրած երգչի ելույթին ու շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն բաց երկնքի տակ վայելել ռեփերի ստեղծագործությունները:

Թիմաթիի, Black Star խմբի, L’ONE-ի և MOT-ի համատեղ համերգը նախատեսված էր մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեխնիկական խնդիրների պատճառով Թիմաթին համերգին ելույթ չունեցավ` հիասթափեցնելով իր երկրպագուներին: Այնուհետև նա համացանցում տեսանյութ հրապարակեց` խոստանալով նոր համերգով ներկայանալ հայաստանցի երաժշտասերների առաջ և պահեց իր խոստումը:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը