Շոու Բիզնես

Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան,  Լեհաստանը:

Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:

Առաջին կիսաեզրափակիչում ներկայացան նաև մրցույթի «Մեծ քառյակ»-ի անդամներ Գերմանիան, Իտալիան: Այդ երկրները «Եվրատեսիլ»-ի հիմնադիրներն են, ուստի արդեն եզրափակիչում են:

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 14-ին։

Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում