Հասարակական

Չինացիները Հայաստանի վիզա կկարողանան ստանալ էլեկտրոնային եղանակով

1 րոպեի ընթերցում

Չինացիները Հայաստանի վիզա կկարողանան ստանալ էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վիզա ստանալու հայտերի էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի Չինաստանի քաղաքացիների համար: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է 2015թ.-ից ի վեր ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի կտրուկ աճով: «2015թ. նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է շուրջ 70 տոկոս, իսկ 2016թ. 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 80 տոկոս աճ: ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերը գրեթե բացակայում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց փոխնախարարը:

Ներկայում ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման միակ բարդությունը կապված է երկրի աշխարհագրական չափերի հետ, ինչը դժվարություն է ստեղծում մայրաքաղաքից հեռու բնակվող ՉԺՀ քաղաքացիների համար:

Նշված խնդրի արդյունավետ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ ՉԺՀ քաղաքացիներին E-VISA համակարգից օգտվելու հնարավորության ընձեռումը, ինչը կնպաստի, մասնավորապես, ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի աճին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում