1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը օգոստոսի 5-ին Սուրբ Աստվածածին վանքի վեհարանի դահլիճում ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
Հանդիպմանը նրանք խոսել են Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին: Դեսպանն Արամ Ա կաթողիկոսին տեղեկացրել է Լիբանանի ու Հայաստանի միջև զարգացող տնտեսական կապերի մասին: