Սպորտ

Լին Ծիկոն. «Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն եմ մաղթում»

1 րոպեի ընթերցում

Լին Ծիկոն. «Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն եմ մաղթում»

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի էթնիկ փոքրամասնությունների մարզական ընկերության նախագահ Լին Ծիկոնը նամակ է հղել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին` կարեկցանք հայտնելով հայ ժողովրդին:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ չինացի գործիչը մտահոգ է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

«Տեղեկանալով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ ցավակցություն եմ հայտնում պայքարի ընթացքում ունեցած բոլոր կորուստների համար: Մաղթում եմ Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն, բայց ամենից առաջ՝ խաղաղություն Հայաստանին և Արցախին»,- ասված է Լին Ծիկոնի հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում