Սիրիայի ԶՈՒ-ն հերքել է ռազմական գործողություններին ռուսական ցամաքային ուժերի մասնակցության մասին լուրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ռուսական ցամաքային ուժերը սիրիական ուժերի հետ մասնկացում են ռազմական գործողություններին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանհայտարարության մեջ նշվել է, որ Մոսկվան Սիրիայում տեղակայել է միայն օդային ուժեր, և տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է տեղեկությունն այն մասին, որ Սիրիայում վերջերս ռուս զինվորներ են զոհվել: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ռուս երեք զինվորներ են զոհվել և այլոք վիրավորվել Լաթաքիայի իրենց հենակետի վրա ընկած ռումբի պայթյունի հետևանքով:

Ռուսական ուժերը Սիրիայում հարվածներ են հասցնում «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների թաքստոցներին ու հավաքատեղիներին, ինչպես նաև ղեկավարների նստավայրերին ու զինապահեստներին, ռազմական տեխնիկային ու վարժանքների ճամբարներին:

Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

Հայերեն العربية English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ