Հրատարակվել են եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների ռուսերեն և գերմաներեն ժողովածուները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում hուլիսի 24-ին ներկայացվել են «Երկիրն է խոսում» խորագրով թարգմանական ժողովածուները: Ռուսերեն և գերմաներեն ժողովածուներն ընդգրկում են եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի, Արտաշես Հարությունյանի գործերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ժողովածուների լույսընծայման նախաձեռնությունը «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է։ Գրքերը լույս են տեսել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ժողովածուները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ժողովածուների առաջաբանի հեղինակ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը շնորհանդեսին նշել է, որ ժողովածուները ձեռքն առնելիս երկու զգացում է ունենում. նախ՝ մեծագույն ցավ, որ այդպիսի մեծ գրողների ենք կորցրել, մեկ էլ՝ հպարտության զգացում, որ այդպիսի մարդիկ ենք ունեցել։ «Այս ժողովածուները հուշարձան են այդ մարդկանց հիշատակին։ Այստեղ նրանց տառապանքի, ցավերի, ուրախության, գրականության մասին զրույց է բացվում։ Ընթերցողները կարող են պատկերացում կազմել, թե ինչ զոհեր ենք մենք տվել, ինչպիսի մշակույթ ենք կորցրել»,- նշել է Վազգեն Գաբրիելյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանըհիշեցրել է, որ գերմաներեն ժողովածուն արդեն ներկայացվել է Գերմանիայի և Ավստրիայի ընթերցասերներին։ Գրողների միության նախագահը նշել է, որ մեր խնդիրն է տարածել արևմտահայ գրականությունը։ Ըստ նրա՝ Գերմանիայում որոշ գրողներ, կարդալով թարգմանական ժողովածուի մեջ ընդգրկված դասականների գործերը, ասել են, որ իրենք նորովի են ճանաչում ժամանակակից հայ գրականությունը։ Միլիտոնյանը նաև ընդգծել է, որ թարգմանական գրքերը ներկայացվել են միջազգային փառատոներում և գրքի ցուցահանդեսներում, դրանք նաև երկար ճանապարհ ունեն անցնելու։

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների «Ցեղասպանություն» անվանակարգերում իրականացվող ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում կյանքի կոչվող նախաձեռնությունները։ Նա հայտնել է, որ մրցույթի շրջանակներում ընտրվում են այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն խոնարհում են ի հիշատակ մեր մեծերի, այլև պարունակում են դաստիարակչական տարրեր և ենթադրում են շարունակականություն։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան