Միջազգային

ԱՄՆ-ում ածխաթթու գազի ծավալների նվազեցումը տնտեսական ճգնաժամի արդյունք է

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ածխաթթու գազի ծավալների նվազեցումը տնտեսական ճգնաժամի արդյունք է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ածխաթթու գազի ծավալների նվազեցումը 11%-ով Օբամայի ղեկավարման տարիներին տնտեսական ճգնաժամի արդյունք է, և ոչ թե ակտիվ բնապահպանական քաղաքականության: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Եթե մենք չգիտակցենք ածխաթթու գազի արտանետումնենրի ծավալների մակարդակը, մենք չենք իմանա անհրաժեշտ քայլերի հերթականությունը՝ հետագայում արտանետումների ծավալի նվազեցման համար»,- ասել է Մերիլենդի Քոլեջ-փարքի համալսարանի գիտնական Կլաուս Գուբաչեկը:

Գուբաչեկը և նրա գործընկերները բացահայտել են ածխաթթու գազի և այլ ջերմոցային գազերի ծավալի նվազեցումը՝ վերլուծելով վերջին 30 տարիներին տնտեսական ցուցանիշները, ինչպես նաև էներգետիկական և սպառողական հատվածը:

Պարզվել է, որ մինչև 2007թ., ինչպես և հայտարարում են պաշտոնական մարմինները, ջերմոցային գազերի ծավալները մեծանում էին: Դա պայմանավորված էր սպառողական պահանջարկի և բնակչության ավելացումով: Սակայն հաջորդող տարիներին պաշտոնական և գիտական պատկերներն սկսել են ակնառու տարբերվել:

Իսկ Բուշի կառավարման ավարտից և Օբամայի ժամանակաշրջանի մեկնարկով տեղի ունեցավ արտանետումների կտրուկ անկում, ինչը պայմանավորված էր ոչ թե ածուխով գործող էլեկտրակայանների անցումով գազի և նոր էկոլոգիական քաղաքականությամբ, այլ տնտեսական պայմաններով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում