Միացյալ Նահանգներ

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

1 րոպեի ընթերցում

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել հնարավորության դեպքում Գլխավոր ասամբլեայի ընթացքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է` պատասխանելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին։

«Ուրախ կլինեի դա անել, եթե հնարավոր լինի։ Համարում եմ, որ բացարձակապես անհրաժեշտ է Ուկրաինայում հրադադարի հասնել և արդար խաղաղության անցնելու համար պայմաններ ստեղծել», - նշել է Գուտերեշը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում