Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության ուժերը Հորմուզի նեղուցի օդային տարածքում խոցել են ԱՄՆ-ի արդեն 52-րդ MQ-9 անօդաչու թռչող սարքը՝ փետրվարին լարվածության վերջին սրացման սկզբից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը։

«Այսօր առավոտյան ժամը 02:29-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգի միջոցով ԱՄՆ-ի բանակին պատկանող հիսուներկուերորդ MQ-9 անօդաչու թռչող սարքն է կալանվել և ոչնչացվել Ղեշմ կղզու օդային տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ըստ հրապարակման՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են թշնամու հարյուրավոր ԱԹՍ-ներ, այդ թվում՝ Lukas, Hermes, MQ-1 և MQ-9 մոդելները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում