Միացյալ Նահանգներ

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

2 րոպեի ընթերցում

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան կարծում է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի վերաբերյալ հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ինչպես միշտ, մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում այն ամենին, ինչ հնչում է Վաշինգտոնից։ Մենք հերթական անգամ արձանագրում ենք, որ հայտարարությունները հաճախ չեն ամրապնդվում գործնական քայլերով, իրական գործողություններով կամ, ընդհանուր առմամբ, մյուս կողմի մոտեցման որևէ փոփոխությամբ», - ասել է նա։

Ռյաբյովը լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ Ուկրաինայի հետ պատերազմի կարգավորման հեռանկարը ներկայում ավելի մոտ չէ, քան մի քանի ամիս առաջ, և դրա համար նա մեղադրել է Արևմուտքի երկրներին։

«Հենց նրանք են պատասխանատու այն բանի համար, որ քաղաքական-դիվանագիտական ​​լուծման հեռանկարն այսօր, իմ կարծիքով, ավելի մոտ չէ, քան մի քանի ամիս առաջ։ Դա օբյեկտիվ իրողություն է», - ասել է պաշտոնյան։

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Նա դիզելային վառելիքի գների համաշխարհային աճը մեծ մասամբ վերագրել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին, այլ ոչ թե Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ պայմանով, որ Վաշինգտոնը երաշխավորի պատերազմն ավարտելու հարցում Ռուսաստանի իրական պատրաստակամությունը։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը ռուս-ուկրաինական էներգետիկ հրադադարի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, լավն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում