Տնտեսություն

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը տնտեսական և անվտանգային բոլոր հնարավոր ուղղություններով շարունակելու է այլընտրանքների որոնման մարտավարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Ռուսաստանից մատակարարվող գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ վերջին քննարկումներին։

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ռուսական գազի հնարավոր թանկացման հարցը ներկայում Հայաստան-Ռուսաստան օրակարգում է և ինչ այլընտրանքներ ունի Հայաստանը ռուսական գազին։

«Բոլոր հնարավոր տնտեսական, անվտանգային հարցերում Հայաստանը ընտրել է, ընտրելու է այլընտրանքներ, բալանսներ, և այդ մարտավարությունը շարունակվելու է։ Բոլոր հնարավոր երկրներից»,- ասել է Սիմոնյանը։

Հարցին՝ գազի գնի հնարավոր փոփոխությունը Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական օրակարգո՞ւմ է, ԱԽ քարտուղարը պատասխանել է․

«Օրակարգում այնքանով կա, որքանով հրապարակային արձագանքները և մեջբերումները լսում եք»։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում