Իրան

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը թարմացրել է հանձնարարականները Սաուդյան Արաբիա այցելելու մտադրություն ունեցող ամերիկացիների համար՝ կոչ անելով վերանայել իրենց պլանները՝ նկատի ունենալով Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանում եմենցի հութիների գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախազգուշացումը հրապարակվել է գերատեսչության կայքում:

«Սաուդյան Արաբիայի Թագավորություն. Մակարդակ 3՝ վերանայել ուղևորությունը», - ասվում է նախազգուշացման մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ այս հանձնարարականը կապված է, այդ թվում, «իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ ամերիկյան շահերին հարվածներ հասցնելու ռիսկի հետ»։

Բուն Եմենի համար, որտեղ շարունակվում է հակամարտությունը «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և միջազգայնորեն ճանաչված կառավարության միջև, որին աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան, Պետքարտուղարությունը 2025 թ. դեկտեմբերից ուժի մեջ է թողել «Մակարդակ 4»-ը, որը կոչ է անում ձեռնպահ մնալ երկիր ուղևորությունից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում