Միացյալ Նահանգներ

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

2 րոպեի ընթերցում

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը կազմում է 7 միլիարդ դոլար. դա 2,7 միլիարդ դոլարով ավելի է, քան 2024 թվականի ընտրություններից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Forbes հանդեսը։

Ըստ պարբերականի՝ սեպտեմբերին թարմացված վերջին գնահատումների համաձայն՝ Թրամփի կարողությունը կազմում է 7 միլիարդ դոլար։

«Նախագահը դարձել մոտավորապես 2,7 միլիարդ դոլարով ավելի հարուստ, քան երբ հաղթանակ տարավ 2024 թվականի ընտրություններում», - նշում է պարբերականը։

Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Միացյալ Նահանգների ղեկավարը կարողացել է զգալի գումար վաստակել օտարերկրյա ընկերությունների հետ գործարքների և կրիպտոարժույթի հաշվին։ Ինչպես նշում է հանդեսը, «ամերիկյան պատմության մեջ ոչ ոք այդքան չի վաստակել քաղաքականությունից»։

Ավելի վաղ CNBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Թրամփի ներդրումները Chevron, ConocoPhillips, Exxon Mobil, Kinder Morgan, Marathon Petroleum, Occidental Petroleum, Phillips 66, Valero Energy և Williams Companies նավթագազային ընկերություններում թանկացել են միլիոնավոր դոլարներով Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։

Հուլիսին The Washington Post-ը հաղորդել էր, որ 2025 թվականին Թրամփի կարողության աճն աննախադեպ է ԱՄՆ ղեկավարների համար։ Ավելի ուշ CNBC-ին տված հարցազրույցում Թրամփը հերքել էր, որ իր կարողության աճը որևէ կերպ կապված է ԱՄՆ վարչակազմը ղեկավարելու հետ։ Նախագահի խոսքով՝ իր բիզնեսն այժմ կառավարում են իր զավակները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում