Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով բանակցությունների. Լավրով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով բանակցությունների. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով բանակցությունների. Մոսկվան սպասում է առաջարկների, թեև պատրանքներ չունի, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք և՛ երկկողմ, և՛ եռակողմ բանակցությունների», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում ընթացող Երիտասարդության միջազգային փառատոնի շրջանակում անցկացված «Խաղաղության նոր ճարտարապետություն» նստաշրջանում։

Նախարարի խոսքով՝ վերջերս ՌԴ այցելած ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն առաջարկել են եռակողմ բանակցություններ։

«Մենք կսպասենք առաջարկների, սակայն պետք է վստահորեն ասեմ՝ որևէ պատրանք չունենք», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ինչպես ընդգծել է Լավրովը, ռուսական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից։

«Բանակցային բոլոր գործընթացները, որոնք գործարկվել են՝ սկսած 2022 թ. մարտին բելառուսաթուրքականից, որոնք Ստամբուլում ավարտվեցին այն պայմանավորվածության տապալմամբ, որն արդեն համաձայնեցվել էր, ներառյալ դրան հաջորդած ռուս-ուկրաինական երկկողմ բանակցությունները Ժնևում, ինչպես նաև Աբու Դաբիում ամերիկացիների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, այդ բոլոր բանակցային գործընթացները դադարեցվել են ոչ մեր նախաձեռնությամբ», - ասել է Լավրովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում