Թուրքական շաբաթ. Կոալիցիայի շուրջ բանակցություններից մինչև հակահայ քաղաքապետի դեմ հարուցված դատական գործը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետընտրական Թուրքիայի քաղաքական օրակարգը շարունակում է զբաղեցնել կարևորագույն հարցը՝ ինչպիսին կլինի երկրի առաջիկա կոալիցիոն կառավարությունը: Այս խնդրի շուրջ քննարկումները, ինչպես նաև կուսակցությունների ներսում բանակցություններն ու հանդիպումները շարունակվում են: «Արմենպրես»-ը հետևել է նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթվա սկզբից մեկնարկեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումները մեջլիս անցած մյուս կուսակցությունների առաջնորդների հետ՝ բանակցելու կոալիցիա կազմելու հարցի շուրջ: Հանդիպումներից առաջինը քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ էր: Շուրջ 1 ժամ և 40 րոպե տևած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն նշել է, որ այն անցել է «անկեղծ և ընկերական մթնոլորտում»: Հանդիպումից հետո շատերը սկսեցին խոսել այն մասին, որ առավել հավանական է երկրում ԱԶԿ-ՀԺԿ կոալիցիան: Այս մասին խոսեց անգամ անձամբ Դավութօղլուն՝ ասելով. «Այս պահին ՀԺԿ հետ ավելի լավ վիճակում ենք»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քըլըչդարօղլուն կարգադրել է իր կուսակցության ներկայացուցիչներին զերծ մնալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական կամ քննադատական արտահայտություններ հնչեցնելուց:Այս մասին հայտնեց քեմալականների առաջնորդի աջ թևը՝ Գյուրսել Թեքինը:

Ի տարբերություն քեմալականների՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումը նույնքան հաջող չանցավ: Հանդիպումից հետո Բահչելին հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը չի կարող կոալիցիա կազմել իշխող ԱԶԿ-ի հետ` «Թուրքիայի ապագայի հարցում տեսակետների խիստ տարբերության» պատճառով:

Ինչ վերաբերում է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հետ հանդիպմանը, ապա վերջինս հայտնեց, որ իր կուսակցությունը պատրաստ է կողքից աջակցել կազմվելիք կոալիցիային:

Այս շաբաթ ԺՀԿ-ից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը 11 տարուց ավելի ժամկետով ազատարզրկման դատապարտված Սեւան Նիշանյանի վիճակի վերաբերյալ հարցապնդում ներկայացրեց այդ երկրի արդարադատության նախարարություն:

Իսկ հայտնի հայ լրագրող Հայկո Բաղդաթը դատական գործ հարուցեց Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի նկատմամբ սոցիալական հարթակներում հայերի մասին ոչ պատշաճ հայտարարություններ անելու առնչությամբ:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա