Տարածաշրջանային

Թուրքիայի իշխող կուսակցությունը մոտ է քեմալականների հետ կոալիցիոն կառավարություն կազմելուն

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի իշխող կուսակցությունը մոտ է քեմալականների հետ կոալիցիոն կառավարություն կազմելուն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում կոլաիցիոն կառավարություն կազմելու գործում ամենամոտը կանգնած է Հանրապետական ժողովրդական կուսակցությանը (ՀԺԿ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է կոալիցիոն բանակցությունները վարող, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նա նշել է, որ կուսակցությունների հետ բանակցությունների առաջին փուլից հետո ստեղծվել են հատուկ առանձին աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: «Այս պահին ՀԺԿ հետ ավելի լավ վիճակում ենք: Սակայն դա չի նշանակում, որ «Ազգայնական շարժում», կամ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների հետ հեռու ենք: Սխալ են այն խորագրերը, թե «Ազգայնական շարժում» կուսակցությունն իր դռները փակել է»,- նշել է Դավութօղլուն:

Վարչապետն ընդգծել է, որ բանակցություններում պատրաստ է քննարկել ընտրական շեմը 10 տոկոսից իջեցնելու հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում