Հարություն Խաչատրյանն ուրախ է մոսկովյան փառատոնում ստացած մրցանակների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը շնորհակալ է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին՝ մրցանակների համար: Հայ ռեժիսորը մոսկովյան հեղինակավոր միջոցառման ընթացքում երկու մրցանակի էր արժանացել:

«Փառատոնի ընթացքում ցուցադրեցին իմ առաջին՝ «Քամին ունայնության» լիամետրաժ ֆիլմը: Ժամանակին մեծ աղմուկ եղավ ֆիլմի հետ կապված, շատ վատ հոդվածներ են գրել, ասել են, որ նման ֆիլմը խայտառակություն է հայ ազգի համար: Բայց ֆիլմը ցուցադրվեց աշխարհով մեկ, ամերիկյան լավագույն թերթերը գրեցին ֆիլմի մասին: Մի քիչ վատ զգացի, որ այդ ֆիլմն են ցուցադրելու, երիտասարդ էի շատ այն նկարահանելիս, բայց ֆիլմը շատ լավ ընդունեցին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը: Նա նշեց, որ շատ հուզված է և երջանիկ:

«Մի հավատացեք այն ռեժիսորին, որ կասի իր համար հաճելի չէ մրցանակ ստանալը»,-ընդգծեց Հարություն Խաչատրյանը:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնի տնօրինությունը մրցանակ է շնորհել Հարություն Խաչատրյանին՝ կինոյի զարգացման և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում նշանակալի ավանդի համար, իսկ Ռուսաստանի կինոգործիչների և կինոքննադատների գիլդիան նրան հանձնել է «Փիղ» մրցանակը՝ նշանակալից ներդրման և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադրման համար:

Հունիսի19-26-ն անցկացված Մոսկվայի37-րդմիջազգայինկինոփառատոննառանձինծրագրով անդրադարձել էՀայոցցեղասպանության100-րդտարելիցին:Այնամփոփել է«Ոսկեծիրան»Երևանիմիջազգայինկինոփառատոնինախաձեռնած,ՄեծԵղեռնիննվիրվածֆիլմերի ցուցադրության«Այլևսերբեք…»ծրագրիառաջինփուլը:

ՀՀժողովրդականարտիստ, «Ոսկեծիրան» կինոփառատոնիհիմնադիրտնօրեն, կինոռեժիսորՀարությունԽաչատրյանըՄոսկվայի կինոփառատոնիվավերագրականֆիլմերի միջազգայինմրցույթի պատվավոր ժյուրիիանդամ էր:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան