Փրկարարները որոնում են Դեբեդն ընկած «ՎԱԶ-2121»-ի ուղևորներից մեկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հրշեջ-փրկարարները հունիսի 5-ին՝ ժամը 07.05-ին նախօրեին Դեբեդ գետն ընկած մեքենայի ուղևորներից մեկի՝ Վ. Ս.-ի որոնողական աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 4-ին՝ ժամը 22.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 7-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում,«ՎԱԶ 2121» մակնիշի 34 ZA 719 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Դեբեդ գետը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, գետից ինքնուրույն դուրս է եկել 1994թ. ծնված Վ. Ս.-ը, ով հրաժարվել է հոսպիտալացումից և տեղեկացրել է, որ ավտոմեքենայում են գտնվում իր հայրը` 1975թ. ծնված Ա. Ս.-ը և պապը` 1950թ. ծնված Վ. Ս.-ը:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին. այլ քաղաքացի չի գտնվել:

Հրշեջ-փրկարարները սկսել էին որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 00.57-ին անբավարար տեսանելիության պատճառով դադարեցվել են:

Հայերեն

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26