Արարատում «Օպել»-ն ընկել է առուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 31-ին՝ ժամը 01.51-ին, ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Նշավան ավտոճանապարհի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել առվակում. ավտոմեքենան առվակից դուրս բերելու համար անհրաժետ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մխչյան-Նշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում «Օպել» մակնիշի 35PT827 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1982թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել առուն. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Հայերեն

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26