Վայոց ձորում թունավորման դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ Ռ. Ա.-ը (ծնված 1990թ.) մարտի 23-ին ժամը 23.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հայերեն