Վայոց ձորում թունավորման դեպք է գրանցվել
1 րոպեի ընթերցում
![Վայոց ձորում թունավորման դեպք է գրանցվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/798870.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ Ռ. Ա.-ը (ծնված 1990թ.) մարտի 23-ին ժամը 23.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: