Գեղարքունիքի Կարճաղբյուր գյուղում «Վոլկսվագեն»-ն արգելափակվել է ձյան մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունվարի 21-ին` ժամը 01.35-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում «Վոլկսվագեն» մակնիշի 34UQ382 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Մ.-ի ավտոմեքենան:

Հայերեն