ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոտան գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, հունվարի 10-իժամը14.39-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին գտնվող մեքենաներին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին (3-րդ կմ)` Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: