Էջմիածին-Երևան ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 20-ամյա երիտասարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 16-ին` ժամը 03.31-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են «Աուդի» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ 5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Աուդի» մակնիշի 34 AN 478 պետհամարանիշի (վարորդ Մ. Հ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 01 DR 022 պետհամարանիշի ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր Է. Ս.-ը (ծնված 1994թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատել բավարար է: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի փականները և իրականացրել հոսանքազրկման աշխատանքներ:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը