ԻՊ-ի ահաբեկիչն ականապատ մեքենա է պայթեցրել Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ազգությամբ արաբ ահաբեկիչներից մեկը դեկտեմբերի 12-ի գիշերը ինքնահրկիզվել է Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունից հետո օդանավակայանի մերձակայքում գտնվող Հուեյջա Սաքր շրջանում, որը գտնվում է Դեր Զոր քաղաքի ծայրամասում, թեժ բախումներ են սկսվել ԻՊ-ի և սիրիական բանակի, ազգային պաշտպանական ուժերի միջև: Ակտիվիստների տեղեկացմամբ` ահաբեկիչները սկսել են ռմբակոծել օդանավակայանը, իսկ սիրիական բանակը ռմբակոծել է Հուեյջա Սաքր և մերձակայում գտնվող շրջանները: Երկու կողմերը մարդկային մեծ կորուստներ են ունեցել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սաուդացի ապստամբներից մեկը փորձել է ականապատ մեքենա պայթեցնել օդանավակայանի մերձակայքում: Սակայն, բանակը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, և այն հաջողվել է կանգնեցնել նախքան օդանավակայանին մոտենալը: Տեղի ունեցած պայթյունից ավելի քան 20 ահաբեկիչներ են սպանվել: Օդանավակայանը շարունակում է գործել և մնալ բանակի հսկողության տակ:

Դեր Զորի ռազմական օդանավակայանը համարվում է Եփրատ գետի ավազանի հարավային շրջանում կառավարական ուժերի վերջին հենակետը: Դեկտեմբերի 4-ին ԻՊ-ին հաջողվել էր վերահսկողություն հաստատել օդանավակայանի մերձակայքում գտնվող Հուեյջա Սաքր և ալ Ջաֆրա բնակավայրերի վրա:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում