Տարածաշրջանային

Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 23-ին Բելգրադում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Վուչիչը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության Նախագահի և Սերբիայի Հանրապետության Նախագահի համատեղ հայտարարություն»-ը, «Ադրբեջանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության խորհրդի ստեղծման մասին հուշագիր»-ը և դրան կից «Ադրբեջանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության խորհրդի կանոնակարգ» հավելվածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում