Շիշկերտ-Ծավ ավտոճանապարհին վերսկսվել են պայքեցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհին դեկտեմբերի 8-ի` ժամը 09.10-ի դրությամբ վերսկսվել են քարաբեկորների պայթեցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեկտեմբերի 6-ին` ժամը 19.06-ին, տեղեկություն էր ստացվել որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք: Ժամը 19.21-ին կապ է հաստատվել Ծավի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 17.00-ի սահմաններում Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ակտիվացել է սողանք՝ փակելով ճանապարհահատվածը (մոտ 30 մետր): Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է (մոտ 25 մ):

Դեկտեմբերի 7-ինդեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը,ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարներն իրականացրել են քարաբեկորների պայթեցման նախապատրաստման և պայթեցման աշխատանքներ, մթության և վատ տեսանելիության պատճառով պայթեցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին` դեկտեմբերի 8-ի առացոտյան շարունակվելու պայմանով:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը