Սամվել Բալասանյանը ցավակցություն է հայտնել Շիրակում վթարից զոհվածների հարազատներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, քաղաքապետի ուղերձում, որը տեղադրված է Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ասված է.

«Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին տեղեկացա մեծ ցավով ու ափսոսանքով: Մարդկային կյանքերի ողբերգական կորուստը, հիրավի, յուրաքանչյուրիս վիշտն է և առիթ է տալիս ավելի խորը մտածելու հետևանքների մասին: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին ու հարազատներին` մաղթելով ոգու արիություն,սփոփանք և համբերություն, իսկ վիրավորներին՝ առողջություն և շուտափույթ ապաքինում:

Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում տուժածներին ու նրանց ընտանիքներին՝ աջակցելու պատրաստակամությամբ»:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում նոյեմբերի 10-ին «ԿամԱԶ-53202» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ն այրվել է, հայտնաբերվել է 7 կիսաայրված դիակ, ևս 7 վիրավոր տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել, 17-ամյա ուղևորը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:Մյուս հինգ տուժածներից 14-ամյա պատանուն վիրահատելու են, վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է: «ԿամԱԶ-53202» վարորդ Մանվել Վարդանյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը