Արամ Աթեշյանը մասնակցել է Էրդողանի երդմնակալության արարողությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մասնակցել է Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության և պաշտոնի ստանձնման արարողություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլոս Հայոց պատրիարքարանից, Աթեշյանի հետ միասին արարողակարգերին է մասնակցել նաև Տեր Շիրվան քահանա Միրզոյանը:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հաջողություն է մաղթել Էրդողանին իր նոր պաշտոնում:
Նույն օրը` օգոստոսի 28-ին, Սրբազան հայրը և Շիրվան քահանա Միրզոյանը ինքնաթիռով հետ են վերադարձել: