Հայաստանում բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում. Հովիկ Աբրահամյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որդեգրել է խաղի նոր կանոններ. Հայաստանում բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար պայմաններում: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ սկսելու է հենց իրենից: «Ես ցանկանում եմ ասել, որ ես ինձանից եմ սկսելու, որպեսզի բոլորը հասկանան, որ պետք է հավասարություն լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աբրահամյանը:

Նա նշեց, որ իր ուղերձն ուղղված է բոլորին՝ իրենից սկսած: «Գործարարությամբ զբաղվելը ամոթ բան չի. եթե գործարար լինեն, բոլորն էլ այդ մասին կասեն: Մենք կողմ ենք, որպեսզի բոլորն էլ զբաղվեն բիզնեսով, սակայն դա պետք է լինի հավասար պայմաններում: Եվ ես խնդրում եմ, որպեսզի բոլորն աշխատեն հավասար դաշտում, իսկ եթե ոչ, ապա մենք կկիրառենք մեր լծակները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի օտարեկրյա ներդրողների համար նույնպես Հայաստանը գրավիչ դառնա:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Հայաստանում գործարար ոլորտում չի կարող հավասարություն լինել՝ վարչապետը կոչ արեց հրապարակել օբյեկտիվ տեղեկատվություն՝ դրսից եկող ներդրումներին հոսքը չխոչընդոտելու համար:

Իսկ հարցին` Հայաստանում շարքային գործարարները կարո՞ղ են հավասար պայմաններում աշխատել խոշոր գործարարների հետ, Աբրահամյանը պատասխանեց, որ չի ցանկանում անուններ առանձնացնել, սակայն իր ուղերձը, որ բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում, վերաբերում է անխտիր բոլորին:

Հարցին, թե ինքը գործարարների հետ խոսել է վերջնագրերի լեզվով, Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը որևէ մեկի առջև վերջնագիր ի դրել, ուղղակի առաջարկել է նոր խաղի կանոն՝ կոչ է արել աշխատել հավասար դաշտում:

Հայերեն English Русский

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել