Հայաստանի մարմնամարզիկները հավակնելու են մեդալների եւ ուղեգրերի. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզիկները իրենց առջեւ բավականին լուրջ նպատակներ են դրել:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազային կարգի մրցավար, մարմնամարզության վաստակաշատ մարզիչ Հակոբ Սերոբյանը:

-Պարոն Սերոբյան, ի՞նչ նպատակների մասին Է խոսքը:

- Սկսեմ հերթով: Նախ 4 մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Թովմասյանը կմասնակցեն մարտի 24-29-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը:

Սա լուրջ միջազգային մրցաշար Է, որին կմասնակցեն շուրջ 40 երկրների մարզիկներ: Առանձին վարժություններում մասնակիցների թիվը կարող Է հասնել մինչեւ 30-70-ի: Ամեն դեպքում մրցակցությունը շատ լուրջ Է լինելու: Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա՝ մարզաձեւի բոլոր առաջատար երկրները ներկայացված կլինեն Քաթարում:

-Հայաստանի մարզիկները ո՞ր տեղերին են հավակնելու:

- Մեր մարմամարզիկ Արթուր Դավթյանը այս մրցաշարում նախկինում արդեն նվաճել Է մեդալներ: Մեդալնի կհավակնեն նաեւ նրա թիմակիցները:

- Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Բուլղարիայում կանցկացվի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

-Աշխարհի գավաթի մրցաշարը շատ լավ քննություն կլինի Եվրոպայի առաջնությունից առաջ: Ի դեպ, եվրոպական մրցաշարում խաղարկվելու են 2014 թվականին Չինաստանում կայանալիք պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարի ուղեգրեր, եւ մեր մարզիկները կհավակնեն դրանց:

- Բուլղարիա մեկնող Հայաստանի հավաքականի կազմն արդեն որոշվա՞ծ Է:

- Նախատեսվում Է, որ եվրոպական առաջնությանը կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցած մեր 4 մարզիկները:

- Ժամանակին Դուք ասել եք, որ միջազգային մրցումներում հաջող հանդես գալու համար անհրաժեշտ Է ունենալ ոչ միայն բարձրակարգ մարզիկներ, այլեւ միջազգային կարգի մրցավարներ:

- Այս կարեւոր խնդիրը Հայաստանի մարմնամարզության եւ ակրոբատիկայի ֆեդերացիան արդեն լուծել Է:-0-/88/ 9.34

Զրուցեց Զավեն Վարդանյանը

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից