Սպորտ

World Challenge Cup-երը հավաքականի համար հետախուզական մրցաշարեր են. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

World Challenge Cup-երը հավաքականի համար հետախուզական մրցաշարեր են. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը World Challenge Cup-երը հավաքականի համար հետախուզական մրցաշարեր է համարում:

«Մեզ համար World Challenge Cup-երին մասնակցելը կարևոր էր, որպեսզի տեսնեինք, թե որքան միավոր է Արթուր Դավթյանը հավաքում բազմամարտում, քանի որ աշխարհի առաջնությանը ձգտելու ենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել հենց բազմամարտից: World Challenge Cup-երը հավաքականի համար հետախուզական մրցաշարեր են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Մասնագետը մեծ արդյունք է համարում Բուլղարիայում կայացած World Challenge Cup-ում հայ մարմնամարզիկների նվաճած ընդհանուր 4 մեդալը:

Միևնույն ժամանակ, Սերոբյանն ընդգծեց, որ աշխարհի առաջնության արդյունքներով Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ամենամեծ շանսերն ունի Արթուր Դավթյանը, իսկ մյուս մարզիկների համար դա բարդ կլինի։

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում:Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի է նվաճել օղակների վարժությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում