Սպորտ

Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում

1 րոպեի ընթերցում

Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավարների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ սերոբյանը նշանակվել է Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի մրցավար:

Սրանք 4-րդ Օլիմպիական խաղերն են, որտեղ Սերոբյանը հանդես կգա որպես մրցավար։ Հակոբ Սերոբյանը մրցավար է եղել նաև 2012, 2016, 2020 թվականների Օլիմպիական խաղերում:

Փարիզի33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան2024թվականի հուլիսի26-ից օգոստոսի11-ը:Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ,քանի որ առաջին անգամ է,որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում,այլ Ֆրանսիայի սրտում`Սեն գետի երկայնքով:ՓարիզըԼոնդոնից հետո երկրորդ քաղաքն է,որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը(1900, 1924, 2024):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում