Սպորտ

Հակոբ Սերոբյանը հույս հայտնեց, որ գալիք տարում մարմնամարզության Երևանի բաց մրցաշարը կընդլայնի մասնակից երկրների աշխարհագրությունը

1 րոպեի ընթերցում

Հակոբ Սերոբյանը հույս հայտնեց, որ գալիք տարում մարմնամարզության Երևանի բաց մրցաշարը կընդլայնի մասնակից երկրների աշխարհագրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Քաղաքապետարանի հովանու ներքո անցկացվող մարմնամարզության Երևանի բաց մրցաշարի միջոցով Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նախապատրաստվում է 2027 թվականին մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Մենք այս մրցաշարին հրավիրեցինք 5 երկրի, բայց եկան միայն երեքը: Մեզ համար սա շատ լավ փորձ է: Առավել ուրախալի է, որ երիտասարդներն են մասնակցում առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Վերջինս հույս հայտնեց, որ գալիք տարում մրցաշարը կընդլայնի մասնակից երկրների աշխարհագրությունը:

«Մենք փոքր խնդիր ունենք գործիքների հետ կապված, քանի որ նոր ենք սկսում նման միջազգային մրցաշարեր անցկացնել: Վստահ եմ, որ մյուս տարիներին մասնակիցների թիվը կմեծանա: Քայլ առ քայլ պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Սա մեզ համար նախավարժանքի պես է, որը կօգնի հասկանալ, թե ինչ կարող ենք անել»,-ասաց նա:

Երևանի Քաղաքապետարանի հովանու ներքո անցկացվող մրցաշարն առաջին անգամն է կայանում: Այս տարին երիտասարդների մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Լեհաստանի ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում